Սուպեր Սաքոն ժամանակին բավականաչափ ակտիվ գործունեություն ուներ։ Նա մի ընթացք աշխատանքային դադարի մեջ էր, սակայն կրկին վերականգնել է ակտիվությունը։ Սուպեր Սաքոն մեկը մյուսի հետևին նոր ստեղծագործություններով է հանդես գալիս։

Նա բնակվում է Ամերիկայում և հանդես է գալիս աշխարհահռչակ ռեպերների հետ զուգերգերով։ Այս ընթացքում, սակայն, ռեպերը գտնվում է Հայաստանում։

Նա մտերմիկ հարաբերություններ ունի Գագիկ Ծառուկյան հետ։ Եվ Հայաստան կատարած այցի շրջանակում գտնվել է նրա տանը, որտեղ էլ ռեպերը մենամարտել է Գագիկ Ծառուկյանի հետ նրա անձնական մարզասրահում։

Նրանք ձեռքի մենամարտի են բռնվել հասկանալու համար, թե նրանցից ով է ավելի ուժեղ։ Կադրերը դիտելիս՝ այդպես էլ չի պարզվում, թե ով հաղթեց մենամարտում։

Սակայն դատելով հոլովակից՝ մտերմիկ և անչափ ջերմ է եղել մթնոլորտը և մենամարտի ողջ ընթացքը։ Այս մասին տարածված տեսանյութն առաջարկում ենք դիտել վարը կցված տեսանյութում։