Շատերին է հայտնի Գագիկ Ծառուկյանի և նրա որդիների դրական վերաբերմունքը սպորտի նկատմամբ։ ԲՀԿ նախագահի որդիները սպորտի մեծ սիրահարներ են։

Այս օրերին հայտնի դարձավ, որ քաղաքական գործչի կրտսեր որդին՝ Հովհաննեսը, մասնակցել է բազկամարտի առաջնությանը և դարձել մեդալակիր։ Վիլնյուսից հաղթանակած որդուն օդանավակայնում դիմավորել է հայրը։

Գագիկ Ծառուկյանը բամաթիվ չեմպիոների է դիմավորել և հպարտության մեծ զգացում տածել։ Այս անգամ քաղաքական գործչի ուրախությունն ու հպարտությունը կրկնակի է, քանի որ նա դիմավորում էր սպորտում հաջողություններ գրանցած սեփական որդուն։

Տեսանյութում ակնհայտ է հպարտ հոր անսահման ուրախությունն ու հպարտությունը։ Հանդիպման պահին նա որդու հետ ջերմ գրխախառնվելուց անմիջապես հետո դիտում է մեդալները և հպարտորեն ասում․ «Ապրե՛ս, ախպե՛րս»։

Լրագրողի հետ զրույցում Գագիկ Ծառուկյանն ասաց, որ իր համար ցանկացած հաղթանակ հաղթանակ է, բայց սեփական որդու դեպքում հպարտությունն անսահման է։ Մանրամասները դիտեք տեսանյութում։