Բուրիտտո՝ նախաճաշի համար․ բաղադրատոմս


Օրն առույգ սկսելուն նպաստում է մեկ գավաթ սուրճն և համեղ նախաճաշը։ Բուրիտտո՝ նախաճաշի համար։ Ախորժելի է հնչում։ Բաղադրիչների չափը որոշում եք դուք՝ ըստ ճաշակի։

Բուրիտտոյի համար անհրաժեշտ է

Ձու

Բեկոն

Ձիթապտղի յուղ

Կարտոֆիլ

Մեծ լոշիկներ կամ լավաշ

Դեղին պանիր

Լոլիկ

Սոխ

Մաղադանոս

Ավոկադո

Աղ և սև պղպեղ

Պատրաստման եղանակը

Խորն ամանի մեջ պատառաքաղով հարեք ձուն։ Թավայի վրա մոտ 5 րոպե տապակեք բեկոնը։ Հանեք թավայից և յուղի վրա քառակուսիներով տապակեք կարտոֆիլը, աղ ու սև պղպեղ արեք։ Հանեք թավայից և յուղի վրա լցրեք հարած ձուն և անդադար խառնելով տապակեք՝ մինչ ձուն փշուր-փշուր լինի, աղ ու սև պղպեղ արեք։

Լոշիկները կամ լավաշը տաքացրեք թավայի կամ միկրոալիքային վառարանի մեջ, մեջը հերթով դրեք բաղադրիչները, ծալեք լոշիկը ծրարի պես և տաք-տաք մատուցեք։ Մատուցել տոմատի սոուսով։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!