Բողոքի ակցիա Հյուսիս-Հարավ ճանապարհահատվածում


Բողոքի ակցիա Հյուսիս-Հարավ ճանապարհահատվածում:

Շինարարական ընկերությունները բողոքի ակցիա են իրականացնում Հյուսիս-Հարավ ճանապարհի Աշտարակ-Ուջան կոչվող  հատվածում: Տրանշ 2 (Աշտարակ – Թալին) ճանապարհահատվածի շինարարությանը մասնակից քաղաքացիները   փակել են ճանապարհը և պահանջում են  վարձատրել կատարած շինաշխատանքի համար չվճարված գումարները։  Պատճառն այն է, որ  2018 թվականի սեպտեմբերից մինչև հիմա  իրենց կողմից կատարված աշխատանքի համար  չեն վարձատրվել: Ուստի այդ ճանապարհահատվածի շինարարությունն իրականացնող ընկերությունները պահանջում են վճարել կատարած աշխատանքի համար:

Բողոքի ցույցին մասնակցում են շինարարական 20 ընկերությունների աշխատակիցներ: Ակտիվիստների հետ  է անդիպել  ԱԺ պատգամավոր Գևորգ Գորգիսյանն, ով այս պահին խոսում է  բողոքի ակցիայի  մասնակցիների հետ և փորձում է նրանց հետ համաձայնության գալ:


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!