Բացառիկ տեսանյութ, հայոց մշակույթի լեգենդար ներկայացուցիչներ Առնո Բաբաջանյանի և Լուսինե Զաքարյանի մասնակցությամբ


Հայոց մշակույթի լեգենդար ներկայացուցիչներ Առնո Բաբաջանյանի և Զաքարյանի մասնակցությամբ տեսանկարահանված մի բացառիկ նյութ է պահպանվել, որտեղ երկու արտիստներն էլ հանդես են գալիս իրենց կատարողական վարպետության բարձրակետում:

Տեսանյութը պատրաստվել է 1982 թվականի ռուսական հաղորդումներից մեկի հիման վրա: Հայ երգարվեստի ականավոր ներկայացուցիչները միասին մասնակցել են կանանց տոնին նվիրված հեռուստահաղորդմանը, որի ընթացքում Առնո Բաբաջանյանը նախ մեծ սիրով շնորհավորել է բոլոր կանանց, ապա նրանց նվիրել իր նոր ստեղծագործությունը:

Ստեղծագործությունը ներկայացնելիս տաղանդավոր կոմպոզիտորը նշել է, որ այն մի փոքր տարբեր է իր մյուս ստեղծագործություններից, քանի որ այն առանց խոսքերի է:

Առանց խոսքերի բացառիկ ստեղծագործությունն իր վոկալային բացառիկ տվյալներով ներկայացրել է հայ երգի բացառիկ ձայներից մեկը՝ Լուսինե Զաքարյանը, ով դա մեծ վարպետությամբ ու յուրահատուկ կերպով է արել:Լուսիներ Զաքարյանի կատարմամբ Առնո Բաբաջանյանի բացառիկ ստեղծագործության ներկայացումը պատկերող տեսանյութը կարող եք դիտել ստորև կցված նյութի մեջ:


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!