Բարև պապա… Հասմիկ Խոջյանը սպասում է իր առաջնեկին. ահա թե ինչպես է դերասանուհին հայտնել լուրն ամուսնուն․ տեսանյութ


Դերասանուհի Հասմիկ Խոջյանը երկրպագուների բավականին մեծ բանակ ունի։

Ակտիվ աշխատանքային պրոցեսից զատ, դերասանուհին մեծ ակտվություն է ապահովում նաև համացանցային տիրույթում և սիրով հաղորդակից դարձնում հետևորդներին իր կյանքի կարևոր իրադարձություններին։ Եվ ահա Հասմիկը հայտնում է, որ սպասում է իր առաջնեկին։

Նա հանրայնացրել է մի տեսանյութ, որտեղ ցույց է տվել, թե ինչպես է անչափ ուրախալի և բարի լուրը հայտնում ամուսնուն։ Հղիության լուրը հայտնելու համար դերասանուհին ընտրել է յուրօրինակ ձև։

Նա ամուսնու մեջքին փակցրել է թուղթ, որտեղ իր գրված բառերը ամուսինը պետք է գրի իր առջևի թղթի վրա։ Դերասանուհին գրում է՝ բարև պապա և սրտիկներ նկարում,  ամուսինը չի կռահում գրվածի բովանդակությունը, սակայն հոլովակն անափ հուզիչ և դրական էմոցիաներով  լի է ստացվել։

Շնորհավորում ենք դերասանուհուն և թեթև հղիութուն մաղթում, իսկ մանրամասներն առաջարկում ենք դիտել վարը կցված տեսանյութում։


Понравилась статья? Поделиться с друзьями: