«‎Բարով ես ծնվել, կյանքիս ուղեկից»․ ահա ինչպես է շնորհավորել կնոջը Գուրգեն Դաբաղյանը


Գուրգեն Դաբաղյանին հանրությունը հիշում է դեռ մանուկ հասակից։ Տաղանդավոր տղային լսելիս՝ բոլորն էլ մեկ միտք էին ունենում․ մեծ մարդ կդառնա։

Եվ այո՛, այսօր Գուրգեն Դաբաղյանը հասուն երգիչ է և շարունակ հիացնում է հանդիսատեսին իր տաղանդով։ Նա անզուգական ձայն ունի, ով յուրահատուկ շունչ է հաղորդում հայկական ժողովրդական երգերին։

Գուրգենը համացանցային տիրույթում նույնպես ակտիվ է և հաճախ է ցույց տալիս իր հետևորդներին, թե ինչպես է անցկացնում առօրյան։

Նա հիմնականում հրապարակումներ է կատարում դստեր մասնակցությամբ։

Երգիչը հրաշալի ընտանիք ունի, որից միայն կարելի է օրինակ վերցնել։ Այսօր Գուրգեն Դաբաղյանը կնոջ հետ համատեղ լուսանկար է հանրայնացրել։ Լուսանկարը երգիչը հրապարակել է կնոջ՝ Իննայի ծննդյան օրվա առիթով։

Լուսանկարին կից նա գրել է․ «‎Բարով ես ծնվել, կյանքիս ուղեկից»‎‎։ Մեկնաբանություններում շնարհավորանքին միացել են նաև երգչի երկրպագուները և ամենայն բարիք մաղթել Իննային։ Զույգն օրն անցկացրե է ռոմանտիկ միջավայրում։


Понравилась статья? Поделиться с друзьями: