Բարաք և Միշել Օբամաները ջերմ շնորհավորել են միմյանց


ԱՄՆ-ի նախկին նախագահ Բարաք Օբաման և իր կինը՝ Միշելը, արխիվային լուսանկարներ են հրապարակել։ Հոկտեմբերի 3-ին նրանց ամուսնության 27-ամյակն էր, որը նրանք, ավանդույթի համաձայն, տոնել են միասին։ Ամուսնական կյանքի այսքան տարիների ընթացքում նրանք չեն կորցրել ռոմանտիկ զգացմունքները և նուրբ շնորհավորանքներ են գրել միմյանց հասցեին՝ ինստագրամյան իրենց էջերում։

Բարաքը հրապարակել է Տանզանիայի ճամփորդությունից լուսանկար, որի վրա նրանք իրար գրկած դիմավորում են արևածագը։ Օբաման գրել է․ «Ինչպես ասում էր The Beatles-ը, ժամանակի ընթացքում ավելի է լավանում ամեն ինչ։ Շնորհակալ եմ, սիրելի՛ս, այս հիանալի 27 տարիների համար»։

Ավելի ուշ Միշելը նույնպես լուսանկար է հրապարակել՝ իրենց հարսանիքի օրից։ «27 տարի առաջ այս տղան խոստացավ ինձ կյանք՝ լի արկածներով։ Ես կասեմ ձեզ, որ նա իր խոստումը պահեց։ Հիմա սկսվում է մեր կյանքի նոր փուլը։ Մեր երեխաները մեծացել են և լքել հայրական տունը։ Բայց ես դեռ զգում եմ այն կախարդանքը, որը մեզ միավորել է շատ տարիներ առաջ։ Շնորհավոր տարեդարձ, Բարաք»,- գրել է Միշելը։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!