Աննա Հակոբյանը, ով սիրով է համացնացային տիրույթում ցույց տալիս իր գտնվելու վայրի, օրվա իրադարձությունների, հայաստանյան գեղատեսիլ վայրերի և այլնի մասին տեղեկություններ, այս անգամ կրկին ուշագրավ հրապարակմամբ է հանդես եկել։

Նա գտնվում է Սևանում։ ՀՀ Վարչապետի կինը փորձել է գեղեցկուհի Սևանի անզուգական գեղցկությունը փոխանցել բոլոր նրանց, ովքեր այդ պահին Սևանում չեն։

Աննա Հակոբյանը տեսանյութին կից գրառում է կատարել, որտեղ նշել է, որ Սևանն այսօր փրփրած է և է՛լ ավելի գեղեցիկ։ Լճից աննկարագրելի հույզեր են հորդում։

Եվ իսկապես տեսանյութը դիտելիս՝ անմիջապես աչք է զարնում Սևանի յուրօրինակ գեղեցկությունը, որը Աննա Հակոբյանը խոսքերով չի կարողացել փոխանցել։ Նա մասնավորապես գրել է․ «Արդեն մի քանի ժամ է Սևանն այսպես փրփրած է։

Ափսոս, նրանից հորդող հույզերը բառերով չեմ կարող նկարագրել»։ Աննա Հակոբյանի կողմից հանրայնացած տեսանյութն առաջարկում ենք դիտել վարը։