«‎Արևածաղիկ, Կայծակ, Սիրուշո»‎‎․ ի՞նչ անուններ են քննարկում ընտանիքում Սիրուշոյի դստեր համար


Սիրուշոյի երկրպագուներն անհամբերությամբ սպասում  են սիրելի արտիստուհու երրորդ երեխայի լույս աշխարհ գալուն։ Սիրուշոյի դուստրը առաջիկա օրերում արդեն ընտանիքի կողքին կլինի։

Ընտանիքն այս օրերին գտնվում է Ամերիկայում և նախապատրաստվում ու մեծ անհամբերությամբ սպասում ընտանիքի համալրմանը։ Հիշեցնենք, որ Սիրուշոն և Լևոն Քոչարյանը երկու որդի ունեն։

Երգչուհին հղիության ողջ ընթացքում ակտիվ աշխատանքային գործունեություն է ծավալել և իր կարգավիճակից երբեք չի տրտնջացել։ Սրուշոն համացանցային հարթակում նեկայացրել է, թե դստեր համար ինչ անուններ են առաջարկել իր երկու որդիները։

Տղաները նշել են Կայծակ, Արևածաղիկ։ Իհարկե, երեխաներն ուղղակի կատակել են։ Իսկ որպես լուրջ պատասխան տղաներից մեկը նշել է՝ Սիրուշո և հավելել, որ ինքը քույրիկին Սիրուշո է ասելու։

Իսկ մայրիկի հարցին, թե ինչպես կիմանան ո՞ւմ են կանչում՝ մայրիկի՞ն, թե՞ քույրիկին, տղան պատասխանել է, որ մայրիկին կասեն մայրիկ, իսկ քույրիկին՝ Սիրուշո։ Մեկնաբանություններում երգչուհւ երկրպագուները բարի ազատում և առողջ բալիկ են ցանկացել ընտանիքին։


Понравилась статья? Поделиться с друзьями: