Արփին ու Միհրանը այսօր տոնում են որդու տարեդարձը․ ահա թե ինչպես են նրանք շնորհավորել Ռոբին


Արփի Գաբրիելյանի և Միհրան Ծառուկյանի օրինակելի ընտանիքում այսօր օրը տոնական է։ Արտիսստները կեսգիշերն անց արդեն սկսել էին իրենց ուրախությամբ ու երջանկությամբ կիսվել հանրության հետ։

Բանն այն է, որ այսօր նրանց սիրելի որդու՝ Ռոբերտի ծննդյան օրն է։ Փոքրիկն այսօր դարձավ երկու տարեկան։ Երկու տարի առաջ այս գեղեցիկ օրը նրանք առաջին անգամ ծնողներ դարձան և ճաշակեցին կյանքի իրական երջանկությունը և այն լիարժեք դարձրեցին։

Երկու տարի անընդմեջ ծնողները փոքրիկի հետ վայելեցին յուրաքանչյուրն օրն ու վայրկյանը։ Արփին և Միհրանը սիրով կիսվում են իրենց որդու փոքրիկ հաջողություններով։

Այսօր Ռոբերտի տարեդարձի առիթով Միհրանը համացանցային իր տիրույթում գրել է․ «Ծնունդդ շնորհավոր, իմ ֆուտբոլիստ տղա»։ Երջանիկ հայրիկը հրապարակել է նաև ֆուտբոլային թեմատիկայով լուսանկար։ Փոքրիկ Ռոբը անչափ շատ է սիրում ֆուտբոլ խաղալ։

Իսկ Արփին գրել է․ «Քո մայրը լինելն իմ կյանքի մեծագույն պատիվն է… Ծնունդդ շնորհավոր, իմ սեր»։ Շնորհավորում ենք Ռոբին և խաղաղ ու առողջ մանկություն ցանկանում։


Понравилась статья? Поделиться с друзьями: