Արցախյան թեմատիկ խմբերից մեկում Ստեփանակերտից մի կին մեկնաբանություն է գրել.․․ լացը ծիծաղի հետ խառնած՝ կարդում ես


Արցախը քսան օրից ավելի է շրջափակված է և քսան օրից ավելի է, ինչ Արցախցին ապրում է աշխարհից կտրված, նրա տոկունությունն ու համառությունը, ուժը, թերևս, ոչ ոք չունի։

Նա գիտի պայքար մղել, պայքար հանուն հողի ու ջրի, հանուն սեփական տան և իր ապրելու իրավունքի։ Արցախցու համառության և տոկունության շնորհիվ է նաև ապրում Հայաստանը։

Այս օրերին նրանք լաց չեն լինում, չեն հոոսահատվում։ Ահա այս մասին մի փոքրիկ պատություն է պատմում ժամանկակից գրող Սյունե Սևադան։

Նա մասնավորապես գրել է․ «Արցախյան թեմատիկ խմբերից մեկում Ստեփանակերտից մի կին գրառման տակ մեկնաբանություն է գրել. արցախցուն եթե քարի տակ դնես` էլի կապրի: Պինդը պինդ են, հումորներ են անում` լացը ծիծաղի հետ խառնած՝ կարդում ես:

Օր հաշվելով երազում ես` վայրկյան առաջ դադարեն ստուգել ու փորձության ենթարկել իրենց`  անսահմանության ձգտող ամրությունը: Արցախ ջան: Տուն ջան»։


Понравилась статья? Поделиться с друзьями: