Նաիրա Զոհրաբյանը, ում ներկայիս քաղաքականությունը և երկրի ծանրագույն իրավիճակը անհանգստացնում և անգամ զայրացնում, հաճախակի է գրառումներով հանդես գալիս և զայրութն ու բողոքը ներկայացնում։ Այս անգամ կին քաղաքական գործչին, լրագրողին հուզել է Վերնիսաժում վաճառվող արցախյան հողը։

Այս մասին նա նշում է, որ եղել է Վերնիսաժում և այնտեղ վաճառակետերում հանդիպել սրվակների, որոնք լի էին Արցախի հողով։

Նաիրա Զոհրաբյանը փնտրել է Շուշի, Հադրութ, Աղավնո, Բերձոր տարածքների անվամբ սրվակները և չի գտել։ Հավելում է, որ վերոնշյալ տեղանուններով սառնարանի ճտիկ չկար։

Սակայն նրան հավատացրել են, որ պահանջարկ լինելու դեպքում մեկ օրում կկարողանան կազմակերպել։ Երկար փորձել է հասկանալ, թե ինչո՞ւ 1915-ին ցեղասպանությունը հնարավոր դարձավ։ Նշում է՝ պետականության կորստի եզրին կանգնած՝ արդեն հասկանում է։

«Ասեմ՝ ի տարբերություն Նիկոլի, ով Արցախը և Հայաստանը կտոր-կտոր, ձրի նվիրում է թուրքին, Արցախի հողը Վերնիսաժում վաճառվում էր մեկ բուռ հողը՝ 3 հազար դրամ»։ Կից ներկայացնում ենք Նաիրա Զոհրաբյանի հրապարակած լուսանկարը։