Արցախից ընկերներս գրում են բենզինի բացակայության մասին. հիշեցի, առաջին պատերազմի ժամանակ, երբ․․․


Չնայած այն հանգամանքին, որ Ադրբեջանին մինչև երկուշաբթի ժամանակ էր տրվել ապաշրջափակել Արցախը՝ նրանք շարունակում են շրջափակման մեջ պահել հարյուր քսան հազար մարդու, ովքեր շատ շուտով հումանիտար աղետի կենթարկվեն։

Մեկ մարդ արդեն մահացել է հիվանդանոցում, մինչդեռ նրան կարո էին տեղափոխել Հայաստան։ Այս մասին ֆեյսբուքյան իր հարթակում գրառում է կատարել Երևանի քաղաքապետարանի ավագանու անդամ Իաբելլա Աբգարյանը։

Նա գրել է․ «Արցախից ընկերներս գրում են բենզինի բացակայության մասին. հիշեցի առաջին պատերազմի ժամանակ, տանը մի կանիստր բենզինը աչքի լույսի պես էինք պահում, որ եթե մաման վատ զգա, հասցնենք հիվանդանոց․․․

Շրջափակված արցախցիներին չգիտեմ ինչ ասել, ոնց ուժ տալ։

Նրանք ինձանից ուժեղ են և կոփված…»։ Աշխարհը շարունակում է լռություն պահպանել և ապրել սովորական առօրյա կյանքով, մինչ դեռ հարյուր հազարից ավելի մարդ ուղղակի ապրում է՝ չհավատալով ապագային։


Понравилась статья? Поделиться с друзьями: