Արտակ Գալստյան. Դատավորները ոչ թե պետք է հեռացվեն, այլ նաև դատվեն, որպեսզի պահպանվի Աստվածաշնչի անփոփոխ դրույթը


ԿԱՇԱՌԱԿԵՐՆԵՐԻ ՈՀՄԱԿԸ ՊԵՏՔ Է ՀԵՌԱՑՎԻ………

ՀՀ դատական համակարգը վերածվել է սարդոստյանի, , որոնցում մոծակները և փոքր միջատները բռնվում են, իսկ մեծերը` պատռելով անցնում:

Դատարանները դատապարտում են աղքատներին, իսկ հարուստներին վնաս չեն պատճառում և դատավորները հարստանում են մարդկանց ունեզրկելու և ճակատագրեր խեղելու հաշվին:

Ինչպես որ մարմինը մեռած է առանց հոգու, այնպես էլ առանց արդարության վերականգնման ավերակի կվերածվի մեր երկիրը և ժողովուրդը կարտագաղթի,որն էլ կհանգեցնի պետականության կորստի:

Այսօր մի նյութ կարդացի՝

-ի տեղեկություններով՝ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հրահանգել է տասնյակից ավելի դատավորների մինչև 2019 թվականի սեպտեմբեր ամիսը սեփական կամքով աշխատանքից ազատվելու դիմումներ գրել և հեռանալ դատական համակարգից։

Միրզոյանն այդ ցուցակն արդեն կազմել է և խոստացել, որ բոլոր նրանք, որոնք կհրաժարվեն կատարել հրահանգը՝ կենթարկվեն անցումային արդարադատության, երբ այն Հայաստանում ներդրվի>>։
Արարատ Միրզոյանի առաջարկը ոչ միայն գովելի է,այլ նաև փոքր ինչ ուշացած:

Իմ կողմից կավելացնեի հետևյալը՝

Առաջին հերթին պետք է դատական համակարգից հեռացվի Վճռաբեկ Քաղաքացիական պալատի կաշառակերների ոհմակը իր նախագահ Ռուզաննա Հակոբյանի գլխավորությամբ:

Հեռացումից հետո պետք է հարուցվեն քրեական գործեր , ստուգվեն նրանց ունեցվածքները,վերանայվեն վճիռները և մարդկանցից խլված գումարները վերադարձվեն հենց դատավորների հաշվից,այլ ոչ թե պետության:

Բացի այդ ճիշտ կլինի ,որ Արարատ Միրզոյանը հեռացվող դատավորների ցուցակի կազման գործնթացում ներգրավի նաև իրավապաշտպանների և փաստաբանների,որոնք փաստարկված կներկայացնեն դատական համակարգի հանցագործ և կաշառակեր դատավորներին:

Մի բան էլ:

Դատավորները ոչ թե պետք է հեռացվեն,այլ նաև դատվեն,որպեսզի պահպանվի Աստվածաշնչի անփոփոխ դրույթը՝

Մի դատիր,որ չդատվես,ինչ դատով որ դատել ես,նույն դատով էլ կդատվես

Արտակ Գալստյանի ֆեյսբուքյան էջի գրառում:


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!