Արսեն ուՆորիկ Կոստանյանները երգ են ներկայացրել, որը վերնագրված է «Զինվոր բալես»


Զինվորներին բազում երգեր են նվիրվում ու դեռ կնվիրվեն: Զինվորները բոլորի ապավենն ու նաև մտահոգության առարկան են: Նրանց նվիրված հզոր ու գեղեցիկ ստեղծագործություն են ներկայացրել հայր ու որդի Կոստանյանները:

Արսեն ուՆորիկ Կոստանյանները երգ են ներկայացրել, որը վերնագրված է «Զինվոր բալես»: Երգում նրանք բարի զինծառայություն և բարի վերադարձ են ցանկանում բոլոր զինվորներին: Զինվորներին բոլորն են իրենց զավակները համարում, քանի որ նրանք ծառայում են՝ բոլորին պաշտպանելու համար:

Հայր և որդի Կոստանյանների կատարմամբ հնչող դուետային կատարումը զուգակցված է նույնքան հզոր ու հուզիչ տեսահոլովակով:

Տեսահոլովակում տեղ են գտել նախորդ տարիների նորակոչիկների բանակ մեկնելու կադրերը, ինչպես նաև կադրեր ծառայության ընթացքից, մարտական գործողություններից:

Երգի խոսքերի ու երաժշտության հեղինակը Խաչիկ Արենցին է: Ներկա և ապագա բոլոր զինվորներին բարի ծառայություն և բարի վերադարձ ցանկացող այս գեղեցիկ երգը կարող եք ունկնդրել ստորև կցված նյութի մեջ:


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!