Արսեն Թորոսյանը Ծաղկաձորից մանրամասներ է հայտնում (տեսանյութ)


ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այս պահին Ծաղկաձորում է և շրջում է հյուրանոցներով ու հանգստյան տներով, որտեղ քաղաքացիներ են մեկուսացված։ Մեր հիանալի նախարարը ցանկանում է մոտիկից տեղյակ լինել իրավիճակին՝ վերահսկելով ամենը։

Յուրաքանչյուր տան պատասխանատուի հետ նա քննարկում է գործերը, նրա հետ ուղիղ եթեր դուրս գալիս՝ մանրամասներ հայտնելու։ Արտակարգ դրության պայմաններում մարդկանց տեղյակ պահելն անչափ կարևոր է խուճապ չառաջացնելու համար։ Տեղեկացված լինելով՝ հանրությունը քաջ գիտակցում է իրավիճակը կամ փորձում է անել դա։

Կրկին ու կրկին հորդորում ենք բոլորին մնալ տանը ու հնարավորինս ինքնամեկուսանալ, քանզի ստեղծված իրավիճակում դա վարակը չտարածելու միակ սկզբունքն է ու նախապայմանը։ Երկրում տիրող վիճակը կարգավորելը յուրաքանչյուրիս ձեռքում է։

Ինքնամեկուսանալով կօգնենք վարակի տարածումը կանխելուն ու եղած դեպքերը շուտափույթ վերացնելուց հետո այլևս չենք ունենա վարակման նոր դեպքեր, ինչն իրապես կարևոր է բոլորիս համար։

Ծաղկաձոր. մարզահամալիր

Опубликовано Arsen Torosyan Пятница, 27 марта 2020 г.

Ծաղկաձոր. Գրողների միության հանգստյան տուն

Опубликовано Arsen Torosyan Пятница, 27 марта 2020 г.

Ծաղկաձոր. Նաիրի հանգստյան տուն

Опубликовано Arsen Torosyan Пятница, 27 марта 2020 г.


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!