Արմինկան 20 տարվա վաղեմության երգը նորովի է ներկայացրել․ «Արի՜, արի՜, արծաթափայլ անձրև»


Օրերս երգչուհի Արմինկան տեղեկացրել էր իր երկրպագուներին, որ սպասված նորություն ունի և արդեն այսօր ինսթագրամյան իր օգտահաշվում երգչուհին հանրայնացրել է կարճ տեսանյութ և կից գրառման մեջ տեղեկացրել, որ յութուբյան իր ալիքում նոր տեսահոլովակի պրեմիերա է ներկայացրել։

Տեսահոլովակը նոր է նկարահանված, սակայն երգը վաղեմի պատմություն ունի։ Այն կոչվում է «Անձրև»։ Շատեր երգչուհուն հենց այդ  երգով էլ ամենաշատն են հիշում։

Արմինկան նշել է, որ «Անձրև» երգը արդեն քսան տարեկան է և այդ առիթով այն ներկայացրել է նոր, ժամանակակից մոտեցմամբ։ Տեսահոլովակի ռեժիսորը Նարբե Խոդավերդին է։ Հրաշալի, գեղեցիկ և ռոմանտիկ տեսահոլովակ է ստացվել։

Լսելիս այն նոստալգիկ զգացողություններ և հիշողություններ է արթնացնում։ Վերջին շրջանում նոր տենդենց է նկատվում․ հին երգերին և, առհասարակ, հնին նոր շունչ հաղորդելը և այն նորովի ներկայացնելը։ Ինչ խոսք՝ հիանալի է ստացվում։

Չէ՞ որ մոռցաված հինը լավագույն նորն է։ Ստորև առաջարկում ենք դիտել Արմինկայի նոր տեսահոլովակը․


Понравилась статья? Поделиться с друзьями: