Բոլորին ապշեցնող այս հոգեցունց և անասելի ողբերգական մահը դեռ երկար կհիշեն մարդիկ։ Երբ գալիս է մահը, ամենանպատեհ մանրուքն անգամ կարող է դառնալ մահվան պատճառ։ Արմինեն շատ երիտասարդ էր մահվան բաժին դառնալու համար։

Նա դեռ պետք է մայրնար և կյանքի երկար երջանիկ օրեր ունենար։ Նա և ամուսինը՝ Վահե Խաչատրյանը, անչափ սիրառատ զույգ էին և իսկական օրինակ այսօրվա երիտասարդության համար։

Գեղեցկուհի հաղորդավարուհին, ով ինքնատիպ ու յուրօրինակ արտաքին ուներ, նաև յուրօրինակ էր իր ձեռագրով, մոտեցմամբ, հաղորդավարական իր ձիրքով։

Արմինե Ճաղարյանի ֆեյսբուքյան վերջին գրառումը նվիրված էր ռադիոյի օրվան։ Եիտասարդ հաղորդավարրուհին օրվա առիթով հիշել էր իր առաջին եթերը։ Նրա կարիերան սկսել էր հենց ռադիոյում։

Արմինեն հիշել է իր շփոթմունքն ու լարվածությունը և շնորհավորել գործընկերներին մասնագիտական օրվա առիթով։ Հիշեցնենք, որ Արմինե Ճաղարյանը վարարած Դեբեդի զոհը դարձավ։