Արմանն ամուսնացած էր, ունի ութ երեխա․ 3-րդ պшտերшզմին էր մասնակցում, հավերժ հիշատակ քեզ , քաջ հերոս, դու հաղթել ես


Անմшհացած բոլոր հերոսներն էլ մերն են։ Հայրենիքը մեր տունն է,  իսկ հավերժի ճամփորդ դարձած բոլոր հերոսները՝ մեր տանից։ Նրանք դուրս եկան հենց մեր տանից ու այլևս չվերադարձան։ Նրանց հայրենիքը իր գիրկն է վերցրել և շատ ամուր գրկել։ Կարծես նրանք Աստծուն էին պետք։

Նրանք դասվեցին սրբերի շարքը։ Եկան, կերտեցին  ապագան ու հեռացան։ Ճանաչենք նրանց անուն առ անուն, ընդմիշտ հիշենք, հպարտանանք ու փոխանցենք նրանց անուններն ու սխրանքները սերունդներին։ Արման Արզումանի Արզումանյան: Ծնվել է 1976 թվականին` Կոտայքի մարզի Կոտայք գյուղում։

Սովորել է գյուղի Ս. Վարդանյանի անվան միջնակարգ դպրոցում։ Արցախյան առաջին պшտերшզմի ժամանակ նա ընդամենը 16 տարեկան էր։ Բայց հերոսի ոգին ի ծնե հերոսական էր և այդ հերոսական ոգով էլ 16-ամյա պատանին մասնակցել է պшտերшզմին։

Այնուհետև մասնակցեց նաև Ապրիլյան քառօրյա պшտերшզմին։ Բազմաթիվ պարգևատրումների և պատվոգրերի է արժանացել։ 2020թ-ի սեպտեմբերի 27-ից մասնակցել է պшտերшզմին։ Եղել է Ջաբրայիլում, հետո` Հադրութում։

Անմшհացավ հոկտեմբերի 10-ին` Հադրութում՝ шնօդшչու սարքի հարվածից։Արմանն ամուսնացած էր, ունի ութ երեխա։ Հունվարի 15-ին կդառնար 45 տարեկան։ Հավերժ հիշատակ քեզ , քաջ հերոս, դու հաղթել ես։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!