Արմանը կարծես խանդում է մայրիկին․ Անահիտ Սիմոնյանի հրապարակումը Մայամիի լողափից


Անահիտ Սիմոնյանը, ում ճակատագիրը դժվարին կյանքի ուղի վիճակեց, հանուն իր որդու ուժեղ է և ամեն բան անում է, որպեսզի նրա յուրաքանչյուր օրը տոնի վերածի։

Անահիտը ժամանակի մեծ մասը որդու՝ Արմանի հետ է անցկացնում և ուղղակի վայելում որդուն և նրա հետ անցկացրած ժամանակահատվածը։ նա բազմիցս է նշում, որ շնարհակալ է Աստծուն Արմանի մայրը լինելու համար։

Այս անգամ էլ ահա երգչուհի, դիզայներ մայրիկը որդու համար շքեղ հանգիստ է կազմակերպել։ Մայր և որդի ուղևորվել են հանգստի դեպի Մայամի։

Անահիտ Սիմոնյանն այս օրերին սիրով ցույց է տալիս, թե ինչպես են անցկացնում հանգիստը․ արև, ծով, օրվա զվարճալի հատվածներ, վայելքներ, ուտեստներ և այլն։

Նրանք արդեն հասցրել են այցելել կենդանամաբանական այգի և օրը հետաքրրքական անցկացրել Մայամիի լողափերից մեկում։

Հրապարակումներից մեկում էլ նշել է, որ երբ Արմանն է նկարում, պետք է  ավելորդ ոչինչ չերևա։ Մանրամասները՝ կից տեսանյութում։


Понравилась статья? Поделиться с друзьями: