Երեկ Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում պատասխանել է մի շարք հարցերի։ Վարչապետը պատասխանել է այնպիսի հարցերի, որոնք, թերևս, հանրության շրաջանում լայն քննարկումների էին առաջ բերել։

Այս նյութում բոլոր հարցերից զատ կանդրադառնանք բավականաչափ քննարկված և անգամ քննադատված Հիսուս Քրիստոսի արձանի կանգնեցման վերաբերյալ հարցին։

Վարչապետը իր կարծիքն է հայտնել այդ մասին և նախ նշել, որ նոր մոտեցում է նկատվում․ տարբեր տարածքներում խաչեր են կանգնեցվում և երբեմն այնպես, որ ասես՝ վիրավորում են քրիստոնյայի զգացմունքները։

«Ով որտեղ հասցնում է, երկու երկաթ է գտնում կամ պլաստմաս, իրար է կպցնում ու տանում ինչ-որ տեղ խաչ տեղադրում»,- ասել է Փաշինյանը, ով ճիշտ չի համարել նման մոտեցումը։

Իսկ ԲՀԿ առաջնորդի առաջարկը, կապված Քրիստոսի արձանի կանգնեցման հետ, ըստ վարչապետի՝ կհանգուցալուծվի օրենքի շրջանակներում՝ ըստ սահմանված կարգի կդրվի քննարկման և սահմանված կարգով կկայացվի որոշում։