Արկադի Դումիկյանը նոր տեսահոլովակ և նոր երգ է ներկայացրել հայտնի բանաստեղծության բառերով․ «Թե աչքերս քեզ որոնեն»


Երգիչ Արկադի Դումիկյանը  հունվարի 23-ին, տեսահոլովակի պրեմիերա է ներկայացրել։ Այս մասին հայտնել է ինքը՝ երգիչը, իր ինսթագրամյան օգտահաշվում և յութուբյան ալիքում։ Երգը կոչվում է«Թե աչքերս քեզ որոնեն» ։

Երգի բառերը Սիլվա Կապուտիկյանի գրված բանաստեղծությունն է, երաժշտության հեղինակը Լևոն Սևանն է։ Ռեժիսորը՝ Լևոն Չախոյանը։

Տեսանյութին երգիչը գրառում է կցել, որտեղ շնորհակալություն է հայտնել իր հետ աշխատող պրոֆեսիոնալ թիմին։ Տեսահոլովակը սկսվում է ձմեռվա գեղեցիկ, հեքիաթային տեսարանով, որտեղ զույգերը բաժանվում են։ Երգն անպատասխան սիրո մասին է։Երիտասարդ տղան ուզում է փակել աչքերը , թելադրել սրտին հակառակը, չսիրել ու հեռանալ։

Ավելի վաղ երգիչ Արկադի Դումիկյանն ինսթագրամյան օգտահաշվում հայտնել էր իր երկրպագուներին, որ Մարտի 7-ին և 8-ին հանդես կգա համերգներով՝ Դաղստանում և Աստրախանում։

Մեկնաբանություններում երկրպագուները ողջունել են սիրված երգչի ծրագիրը և հայտնել իրենց ուրախությունը։Չնայած, որ մի քանի ժամ է ինչ երգիչը տեսահոլովակը տեղադրել է իր յութուբյան պաշտոնական ալիքում, բայց արդեն մեծ թվով դիտումներ են գրանցվել։ Ստորև ներկայացնում ենք տեսահոլովակը․


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!