Արկադի Դումիկյանը նշում է ծննդյան 33-ամյակը. ընկերների շնորհավորանքն ու իր հրապարակումը․ տեսանյութ


Ռուսաստանում բնակություն հաստատած անչափ սիրված երգիչ Արկադի Դումիկյանն այսօր տոնել է ծննդյան երեսուներեքամյակը։

Այս մասին սիրով տեղեկացրել է հնեց երգիչը համացանցային իր տիրույթում։ Արկադին թեև բնակվում է Ռուսաստանում, բայցև սերտ կապ է պահպանում հայրենիքի հետ և հաճախակի հանդես գալիս տարաբնույթ միջոցառումներին։

Նա հանրայնացված հոլովակին կից հիշել և գրել է հայտնի երգի բառերը՝ իմ տարիներն իմ հարստությունն են։ Արկադիին շտապել են շնորհավորել հազարավոր հետևորդներ, ովքեր ամենայն անկեղծությամբ շնորհավորել և իրենց սրտի ամենաջերմ մաղթանքներն են հղել նրան։

Արկադիին շնորհավորել են նաև հարազատները, ընկերները։ Երգչի ընկերները նույնպես մի հոլովակ են հանրայնացրել, որտեղ ցույց են տվել, թե որքան ջերմությամբ և ուրախությամբ են շնորհավորել իրենց ընկերոջը և նրա օրը տոն դարձրել։

Հոլովակում կարելի է նկատել երգչի բարձր տրամադրությունը և ուրախությունը։ Այս մասին առաջարկում ենք դիտել վարը կցված տեսանյութում։


Понравилась статья? Поделиться с друзьями: