Արթուր Գրիգորյանին վերջին հրաժեշտը տվեցին ծափերով. տեսանյութ


Հայ երգարվեստը, որը վերջին շրջանում, ցավոք սրտի, կորուստներ է ունենում, այսօր վերջին հրաժեշտն է տալիս Արթուր Գրիգորյանին։ Գրիգորիչն, ում հենց այդպես էին անվանում նրա բոլոր ընկերները, մտերիմներն ու հարազատները, ծանր հիվանդության հետևանքով հրաժեշտ տվեց կյանքին։

Նա 63 տարեկան էր։ Արթուր Գրիգորյանի մահը ցավեցրել ու խոր վիիշտ է տվել հայ էստրադային երգիչ, երգչուհիներին։ Նա իսկական ընկեր էր, ուղեկից, աջակից, շատերն անգամ նրան հայր անվանեցին։

Բոլոր արտիստները հրապարակումներով հանդես եկան և իրենց սրտի խոր կսկիծը հայտնեցին իրենց ընկերոջ, աջաջնորդի մահվան հետ կապված։

Արթուր Գրիգորյանի հոգեհանգիստն ու թաղման արարողությունը կազմակերպվել է Օպերայի և Բալետի շենքում, որտեղ հնչել են սիված արտիստի երգերը։

Շենքից դուրս բերեցին չդադարող ծափերի ներքո։ Ցավակցում ենք երաժիշտի ընտանիքին, հարազատներին և բոլոր ընկերներին։ Վարը կցված տեսանյութում կարող եք դիտել Արթուր Գրիգորյանի վերջին հրաժեշտի արարողությունը։


Понравилась статья? Поделиться с друзьями: