Օրերս Արթուր Ալեքսանյանը այցելել է Զինվորի տուն, հանդիպել հերոս տղաներին և զրուցել տարբեր թեմաների շուրջ։ Տղաները շնորհավորել են Արթուրին ծննդյան օրվա կապակցությամբ։

Հիշեցնենք, որ չեմպիոնը հոկտեմբերի 21-ին դարձավ 30 տարեկան։ Հանդիպման վերաբերյալ Արթուր Ալեքսանյանը լուսանկարներ է տարածել, որոնց կից գրառման մեջ կիսվել է ստացած տպավորություններով։

Գրառման մեջ չեմպիոնն իրեն ուղղված շնորհավորանքներից առանձնացրել է Զինվորի տան տղաների շնորհավորանքը՝ նշելով, որ այն աենակարևոր և ամենհուզիչ շնորհավորանքն էր։

«Շնորհակալ եմ, տղե՛րք: Փառք ու պատիվ ձեզ»,- ինստագրամյան իր էջում գրել է Ալեքսանյանը: Տեսանյութում երևում է, թե ինչպիսի ջերմ ծափողջյուններով են դիմավորում Արթուրին հերոս տղաները։

Նրանք միասին շոմպայն խմեցին։ Թանկարժեք հյուրին հյուրասիրեցին նաև ծննդյան տորթ, որը նախապես պատրաստել էին չեմպիոնի համար, քանի որ հանդիպումից օրեր առաջ էր լրացել Արթուրի 30-ամյակը։

Արթուրը փչեց մոմերը և արժանացավ ջերմ բարեմաղթանքների և նվիրեցին իրենց ձեռքով պատրաստված գեղեցիկ հուշանվեր։ Տեսանյութը՝ կից։