Ի՞նչ եք կարծում՝ ձեզ մոտ կստացվի գտնել այս արտահայտության արժեքը


Թողեք առօրյա գործերը, խնդիրները և մի քանի վայրկյան տրամադրեք ուղեղի մարզմանը և, հավատացեք, բավականին կթարմանաք։ Մաթեմատիկական հերթական գլուխկոտրուկն է ձեր առջև։

Միգուցե առաջին հայացքից այն դյուրին կթվա, բայց դա այդքան էլ այդպես չէ։ Լուծման հասնելու միակ դյուրին ճանապարհը մաթեմատիկական կանոնների վերհիշումն է։

Դպրոցում այն հաստատ սերտել եք։ Եթե այդպես էլ չկարողացաք վերհիշել, ապա կանչեք օգնության ձեր դպրոցական երեխաներին։ Նրանք, կարծում ենք, կկարողանան ձեզ օգտակար լինել․ չէ՞ որ նրանց գիտելիքները դեռ թարմ են։

Եթե միևնույնն է չստացվեց, ապա հետևեք մեր լուծման ընթացքին։ Եվ այսպես՝ տրված է հետևյալ արտահայտությունը․ 10-10․10+10=?։ Առաջին հերթին անհրաժեշտ է կատարել բազմապատկման գործողությունը։ Այս դեպքում 10․10=100։

 

 

Եվ հենց այստեղ է, որ պետք է ոչ մի պարագայում չսխալվել։ Այնուհետև, ըստ կանոնի, գործողությունները կատարվում են ձախից աջ սկզբունքով․ 10-100=-90, ապա՝ -90+10=-80 (մեծից հանել փոքրը և դնել մեծի նշանը)։ Ճիշտ պատասխանն է -80։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!