Գոռ Գրիգորյանի, ում հանրությունը ճանաչում է որպես Եգոր Գլումով, ընատանեկան կյանքի ուշագրավ դրվագներին հաճախ հանդիպում ենք ռադիոհաղորդավարի համացանցային տիրույթում։

Լավագույն հոր լավագույն օրինակներից մեկն է, ով հաճախ է հպարտանում ընտանիքով, հայտնում ընտանիքի հանդեպ իր սերը և այդ կերպ շրջապատի համար ծառայում որպես լավագույն օրինակ։ Այս անգամ Գլումովը ներկայացրել է ընատանիքի կարևորագույն տոներից մեկը։ Այն է՝ կնոջ տարեդարձը։

Հաղորդավարն այդ առիթով ուշագրավ գրառում է կատարել։ Նա մասնավորապես գրել է․ «Արդեն 22 տարի է ինչ քո ծննդյան օրը ամենագլխավոր տոնն է մեր ընտանքում։ Ապրես, որ ծնվեցիր։

Իմիջիայլոց դու մեզ հետ ես այնքան, որքան առանց մեզ ես եղել, իսկ այսուհետ մեզ հետ կլինես ավել շատ, քան մինչ մեզ էիր։

Ամեն տարի, ամեն ամիս, ամեն շաբաթ, ամեն օր, ամեն ժամ, ամեն րոպե և վայրկյան սիրում ենք քեզ խելագարության չափ։ Քոնոնք»։