Սիրուշոն այն երգչուհիներից է, ով երկրպագուների մեծ բանակ ունի։ Նրան սիրում և նրա արվեստը բարձր են գնահատում ոչ միայն հայրենիքում, այլ նաև երկրի սահմաններից դուրս։

Գեղեցկուհի երգչուհուն ընդօրինակում են ինչպես հասակակիցները, այնպես էլ դեռահասները։ Նրանք կրում են այն ոճի հագուստներ, ինչպիսիք նախընտրում է կրել Սիրուշոն։ Նա ոճի և նորաձևության թելադրող է։

Տաղանդավոր գեղեցկուհին նման է իր մայրիկին, սակայն տեսնելով երգչուհու տատիկների լուսանկարները՝ անմիջապես կարել է հասկանալ, որ Սիրուշոն ժառանգել է հարազատների բոլոր գեղեցիկ և դրական գեները։

Այս նյութում ներկայացնում ենք երգչուհու տատիկների լուսանկարները, որը մի առիթով ցույց էր տվել Սիրուշոն համացանցային իր հարթակում։ Լուսանկարի ձախ հատվածում Սիրուշոյի տատիկն է մայրական կողմից՝ Ռուզաննան։

Նրա տեսքից կարելի է ենթադրել, որ ժամանակին նորաձև կին է եղել, իսկ աջ հատվածում Սիրուշոյի հայրական կողմի տատիկն է՝ Սիրանուշը, ով իսկական գեղեցկուհի է։ Նրա անունն էլ հպարտությամբ կրում է երգչուհին։