Արդեն կես տարի է, որ ֆիզիկապես ընտանիքի կողքին չէ, սակայն ավելի քան ներկա է․ ճանաչենք մեր հերոսներին


Ցավոք սրտի, ամեն օր լուսաբանելով անմահացած մեր հերոսներին, նրանց շարքը չի ավարտվում։ Հազարավոր ընտանիքներ հավետ կընկերակցի վշտին։ Վիշտը նրանց ընտանիքի անդամն է դարձել։

Հազարավոր մայրերի աչքը ճանապարհին կանգ է առել, մարել է նրանց տան լույսը, մարել առհավետ։ Ճանաչենք մեր հերոսներին անուն առ անուն, հավետ խոնարվենք ու երախտապարտ լինենք։ Ամեն բացվող առավոտ մեր խորին շնորհակալությունը հայտնենք, որ վայելելու ենք օրը, արևը, կյանքը։

Շնորհիվ նրանց, շնորհիվ այդ արծիվների, որ քաջաբար կռվեցին հանուն թիկունքի, հանուն վաղվա օրվա ու վաղվա սերնդի բարօրության։

Հանուն նրանց պարտավոր ենք եկող սերնդին կրթել ընկածների հայրենասիրական գաղափարախոսությամբ, որ վաղվա հայրենիքը հզորացնենք ու արժանի լինենք նրանց։ Անմահացած հերոսներից է Հովիկը։ Ներկայացված լուսանկարներից մեզ ժպտում է հենց նա ու հիմա էլ երկնքից է ժպտում մեզ։

Արդեն կես տարի է, որ հերոսի ընտանիքի համար ժամանակը կանգ է առել։  Հովիկը ֆիզիկապես չկա, բայց նա ավելի քան ներկա է։ Հիշատակդ հավերժ, քաջ հերոս․․․


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!