Արայիկ Հարությունյանը շնորհավորել է Արցախյան երեք հերոսներին․«Հետաքրքիր զուգադիպությամբ այդ օրը ծնվել են նաև Արցախի հերոսներ Սամվել Բաբայանը և Վիտալի Բալասանյանը»


Այսօր սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն էր։ Շնորհավորական ուղերծներով, թերևս, հանդես եկան շատ մարդիկ, Հայոց սպարապետի ծննդյան օրվան անդրադարձան հասարակության տարբեր բնագավառներին պատկանող անհատներ։

Կեսգիշերին հուզիչ գրառմամբ հանդես եկավ Վազգեն Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը։ Այսօր ֆեյսբուքյան իր օգտահաշվում Արցախյան հերոսների լուսանկարներ հանրայնացրեց նաև Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։ Լուսանկարներին նախագահը հետաքրքրական գրառում է կատարել։

Հարությունյանը շնորհավորական ուղերծով է հանդես եկել և շնորհավորել Արցախյան երեք հերոսներին՝ Սամվել Բաբայանին, Վիտալի Բալասանյանին, Վազգեն Սարգսյանին։

Նա մասնավորապես գրել է․ «Սիրելի՛ հայրենակիցներ, այսօր հայ ժողովրդի նվիրյալ զավակ, Հայաստանի ազգային հերոս, Արցախի հերոս, Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է: Հետաքրքիր զուգադիպությամբ այդ օրը ծնվել են նաև Արցախի հերոսներ Սամվել Բաբայանը և Վիտալի Բալասանյանը:

Վստահ եմ՝ Հայրենիքի պաշտպանության գործում նրանց ցուցաբերած քաջությունը և անցած մարտական ուղին հայրենասիրության և անձնուրացության օրինակ կլինեն հետագա սերունդների համար և, միասնական, նպատակային ջանքերի դեպքում, կտանեն հաղթանակների:

Ի սրտե շնորհավորում եմ ձեզ, Արցախի՛ հերոսներ:Հանգչի՛ր խաղաղությամբ, Սպարապե՛տ»։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!