Արամ MP3-ի անչափ ջերմ և յուրօրինակ ընտանեկան լուսանկարը լողափից


Արամ MP3-ին հայկական երգարվեստի այն արտիստներից է, ում անձի շուրջ մշտապես դրական վերաբերմունք կա։ Արամը, ճիշտ է, հանրությանը հայտնի դարձավ որպես դերասան, այն էլ՝ հումորային, սակայն այժմ նրան առավել ընդունում են որպես երգիչ։

Անչափ տաղանդավոր այս տղան նաև պատվով ներկայացրեց Հայաստանը եվրոտեսիլյան բեմում և շատերին սիրել տվեց Հայաստանը։

Այժմ երգչին սիրում են և գնահատում այն, ինչ ներկայացնում է ինքը։ Արամը նաև բավականին ակտիվ է համացանցային տիրույթում։ Նա հաճախ հանդես է  գալիս ընտանեկան դրվագներով։ Այս անգամ նույնպես ընտանեկան հրապարակում է կատարել և ցույց տվել, որ այս շրջանում ընտանիքը հանգստի է մեկնել։

Լուսանկարը լողափից և անսահման ջերմություն է տարածվում ընտանեկան այդ  լուսանկարից։ Լուսանկարում  երգչի, հումորիստի երկու որդիները կանգնած են առաջին կադրում, իսկ Արամը կնոջ հետ ետին պլանում։

Անչափ գեղեցիկ, ամառային, ջերմ ու արևոտ լուսանկար  է ստացվել, որը կզարդարի երգչի ընտանեկան ալբոմը։


Понравилась статья? Поделиться с друзьями: