Արամ ՄԵլիքյանը հայտնել, որ հայտարարվում է մրցույթ ամուսնացողների համար, որին կարող են մանսակցել այն զույգերը, ովքեր առաջիկայում (2022թ․) որոշում են կայացրել օրինականացնել իրենց միությունը՝ ամուսնանալ։

Հաղորդավարը մրցույթն իրականացնում է սիրված արտիստ Ռաֆայել Երանոսյանի հետ համատեղ։ Մրցույթի ավարտին նրանք կունենան մեկ հաղթող զույգ և երկու մրցանակակիրներ։ Այսինքն՝ մրցանականեր կստանան նաև երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրած զույգերը։

Հաղթող զույգի հարսանյաց հանդեսը կվարեն Ռաֆայելն ու Արամը, ովքեր պնդում են, որ հաղթողին «լավ բաներ է սպասվում»։ Հաղորդավարները կլինեն նրանց հյուրը և անմոռանալի օր կպարգևեն։

Նրանք հնարավորություն կունենան հինգ հազար դոլար և ավելի արժողությամբ ծառայություններից օգտվել անվճար: Հաճելի նվերներ կունենան նաև 2-րդ և 3-րդ տեղերը զբաղեցրած զույգերը։

Այս մրցույթով հաղորդավարները խրախուսում են ամուսնությունները և փորձում ինչ-որ չափով օգտակար լինել նրանց, օգնել, սատարել և լինել նրանց կողքին։ Մանրամասները՝ կից տեսանյութում։