Արամեն նոր, հուզիչ երգի պրեմիերա է ներկայացրել․«Իմ անուշ աղջիկ»


Սիրված երգիչ Արամեն օրերս տեղեկացրել էր, որ նորություն ունի իր հանդիսատեսի համար։ Եվ արդեն երեկ երեկոյան իր սոցիալական հարթակներում տեղեկացրեց, որ նոր երգի պրեմիերան կկայանա յութուբյան ալիքում։

Երգը կոչվում է «Իմ անուշ աղջիկ»: Երաժշտության հեղինակը Օֆելյա Մկրտչյանն է, խոսքերի հեղինակը՝ Դիանա Մարդանյանը, ռեժիսորը՝ Սյոմա Կոդաբաշյանը։

Տեսահոլովակում հոր և դստեր սիրո մի գեղեցիկ պատմություն է։ Դիտողի աչքի առաջ փոքրիկ աղջնակը մեծանում է և հարսի զգեստով կանգնուձ հոր առաջ։

Հուզված հայրը դստեր ձեռքը բռնած՝ ասում է, որ այդ նրբիկ ձեռքը կհանձնի նրան, ում է ընտրել է դուստրը։ Անչափ հուզիչ տեսահոլովակ է․ բառերի ու գեղեցիկ պատմության հրաշալի համադրություն։ «Երբ նա ժպտում է, ինձ թվում է ամբողջ աշխարհն է ժպտում։ Երբ նա գրկում է ինձ, մոռանում եմ, թե ինչ է կարոտը։

Այսօր իմ առջև կանգնած է նա հարսիկի շորով, իսկ ես․․․ ես այդպես էլ չսովորեցի բաց թողնել նրա ձեռքը․․․Իմ անուշ աղջիկ»,- հնչում  է երգում։ Տեսահոլովակը կարող եք դիտել ստորև․


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!