Սիրված երգիչ Արամեն նոր, գեղեցիկ, մեղեդային և անչափ հուզիչ երգի պրեմիերա է ներկայացրել։ Ստեղծագործությունն անչափ գեղեցիկ է և ասես բխում է հանրության սրտից։

Երգը նվիրված է 44-օրյա պատերազմին նահատակված տղաներին։ Երգը հերոսների և նրանց սխրանքների մասին է։ Այն զուգերգ է։

Երգիչը ստեղծագործությունը կատարում է կնոջ՝ Աննա Թովմասյանի հետ։ Այն իսկապես գեղեցիկ համագործակցություն է ստացվել։ Երգը կոչվում է՝ «Լուռ աշխարհ», որի երաժշտության հեղինակներից մեկը հենց Արամեն է, խոսքերը պատկանում են Սյոմա Կոդաբաշյանին։

Հոլովակի հեղինակը Արմեն Ասրյանն է։ Աննա Թովմասյանը գեղեցիկ և մեղմ ձայնով լրացնում է Արամեին և կատարում է ստեղծագործության հուսադրող տողերը, որի արդյունքում հրաշալի աշխատանք է ստացվել։

Պրեմիերան ներկայացնելու համար ամուսինները խորհրդանշական օր են ընտրել․ այսօր, երբ պատերազմի երկրորդ տարելիցն է։ Այն հուզիչ է և ներկայացնում է մեր այսօրվա կյանքը։ Երգը սիրով ներկայացնում ենք վարը։