Արամեն կնոջը՝  Աննա Թովմասյանին շքեղ մեքենա է նվիրել 


Երգչուհի Աննա Թովմասյանն իր հետևորդների և երկրպագուների հետ  միկրոբլոգում կիսվել է նոր տեսանյութով: Նա ներկայացրել է ամուսնու կողմից ստացած  «շքեղ» նվերը։

Սիրված երգիչ Արամեն  Ինստագրամյան  էջում  հրապարակված տեսանյութում  նշել  է, որ բավականին  երկար ժամանակ  մտորումների մեջ է եղել՝  ինչ մեքենա նվիրի կնոջը։  Ի վերջո, երկար փնտրտուքի մեջ  հաջողվել  է ընտրություն կատարել եւ  այդ ընտրությունը կանգ  է առել  «Բենթլիի» վրա։  Սակայն տեսահոլովակի վերջում պարզէ դառնում, որ այդ մեքենան իրականում խաղալիք է, իսկ  Աննան նստած է մեքենայի վրա եւ վարում է այն։

Տեսանյութին կից երգչուհի Աննա Թովմասյանը կատարել է իր գրառունը.  «Շնորհակալ եմ, իմ սեր, շքեղ նվերի համար»:

Կադրին կից երգչուհին նաև իր  հետևորդներին  շնորհակալություն է հայտնել ծննդյան օրվա առթիվ   ստացած ջերմ բարեմաղթանքների համար. «Անչափ շնորհակալ եմ իմ հետեւորդներից ու հարազատներից բարեմաղթանքների, ջերմ խոսքերի համար։ Շնորհակալ եմ, որ դուք կաք ու այդքան լավն եք»։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!