Արագած գյուղի բնակիչները բողոքի ակցիա են իրականացնում ՀԷԿ-երի շահագործման դեմ


Բողոքի ակցիա է ընթանում  ուղղված ՀԷԿ-երի  շահագործման դեմ: Ակտիվիստները Ապարանի շրջանի Արագած գյուղի բնակիչներն են: Նրանք պնդում են, որ այդ  բողոքի ցույցը նրա համար է, որպեսզի թույլ չտան ՀԷԿ-երին իրականացնել իրենց աշխատանքները:

Պատճառն այն է, որ  այս պահին Արագած լեռան ստորոտին գործող երկու ՀԷԿ-երն իրենցից  բնապահպանական աղտոտման մեծ վտանգ են առաջացնում: Մասնավորապես աղտոտում են  կարևոր նշանակություն ունեցող Գեղարոտ  գետը:

Ակտիվիստները  մատնացույց են անում  Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանի Կառավարության նիստի ժամանակ հնչեցրած կարծիքը: Ըստ որի  Հայաստանում  միակ գետը Գեղարոտ գետն է, որի վրա կառուցված երկու ՀԷԿ-եր, որոնց  պատճառով ջրի որակը ենթարկվում է փոփոխությունների:  Ապա  բողոքի  մասնակիցները նշում են, որ այս ամենից հետո նույնիսկ  նախարարը ոչ մի կերպ չի արձագանքում  իրենց: Ուստի  որոշել են հարցը լուծել իրենց  ձևով:


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!