Ավետ Բարսեղյանն այն հայտնիներից է, ով չի սիրում խոսել անձնական կյանքից և համացանցային հարթակներում լինելով ակտիվ՝ երկար ժամանակ ընտանեկան կադրեր չէր հրապարակում։

Ավետը նույնիսկ երկար ժամանակ հետևորդներին ցույց չէր տալիս դստերը՝ Լուսեին, իսկ եթե անգամ աղջնակի մասնկացությամբ հանրայնացնում էր լուսանկարներ, ապա փոքրիկի դեմքն անպայմանորեն ծածկված էր լինում։ Սակայն վերջերս շատերն են նկատել, որ Ավետ Բարսեղյանը կարծես երբեմն ցույց է տալիս ընտանիքի անդամներին։

Վերջերս ընտանիքը հանգիստն էր վայելել Մալդիվյան կղզիներում, որտեղից էլ պոետը ուշագրավ կադրեր էր ներկայացրել։

Վերջին մի քանի հրապարակումներից օգտատերերը նկատել էին Ավետ Բարսեղյանի կնոջ հղիությունը։ Եվ ահա նրանք օրերս Գյումրիում են եղել։ Այնտեղից հանրայնացված մի քանի կադրերում Ավետ Բարսեղյանի կնոջ կլորիկացած փորիկը բավականին նկատելի է։

Շնորհավորում ենք զույգին և ցանկանում առողջ բալիկ։ Իսկ վարը ներկայացված տեսանյութում առաջարկում ենք դիտել Գյումրից հրապարակված լուսանկարները։