Աստղերի հայտնի երեխաները, որոնք գերազանցել են իրենց ծնողներին


Աստղերի երեխաներին նախանձում են: Ուզում են նրանց փոխարեն լինել: Շատերի համար նրանք բավականաչափ տաղանդավոր չեն և ինչ գործ էլ ձեռնարկեն, միևնույն է, փառքի դափնիները վերագրվում են հայրիկին կամ մայրիկին:

Չնայած այս ամենին հայտնիների մի շարք տաղանդավոր երեխաներ ապացուցել են, որ ոչնչով չեն զիջում իրենց ծնողներին, որոշ դեպքերում էլ՝ գերազանցում են նրանց:

Ջեյդեն Սմիթ

Հայտնի դերասան Ուիլ Սմիթի որդին Ջեյդեն Սմիթը 21 տարեկան է, բայց հասցրել է խաղալ մի քանի ֆիլմերում: «Կարատե տղան» Ջեյդենի մասնակցությամբ ամենահայտնի ֆիլմն է: Ջեյդենը նաև հաջողակ երաժիշտ է:

Արդեն հասցրել է երկու ալբոմ թողարկել և դառնալ հիթ-շքերթների առաջատար: Հայրը շատ է հպարտանում տղայով: Իր բլոգում հաճախ է կատակում և նույնիսկ նմանակում է որդուն:

Կայա Գերբեր

18 տարեկանում արդեն ունենալ տարվա մոդելի տիտղոսը: Սինդի Քրոուֆորդի դուստրը՝ Կայա Գերբերը, շարունակում է սուպերմոդել մայրիկի գործը: Առաջին անգամ պոդիում է բարձրացել 10 տարեկանում, ներկայացրել է Versace-ի մանկական հավաքածուն: Այժմ համագործակցում է ամենահայտնի նորաձևության տների հետ:

Լիլի-Ռոուզ Դեփ

Նա ժառանգել է Ջոնի Դեփի հոլիվուդյան գրավչությունն ու Վանեսա Պարադիի ֆրանսիական նրբաճաշակությունը: Ծնված օրվանից ուշադրության կենտրոնում է: 14 տարեկանից սկսել է նկարահանվել ֆիլմերում: Նրա խաղընկրեն է եղել հայրը՝ Ջոնի Դեփը, Նատալի Պորտմանը և այլք: Աղջկա երազանքն է նվաճել կինոմատոգրաֆիայի օլիմպը:

Ստելլա Մաքարտնի

Ազգանունն արդեն իսկ հուշում է, թե ում դուստրն է նա: Փոլ Մաքարտնիի դուստրը մանկուց շրջապատված է եղել լեգենդար երաժիշտներով, սակայն այդ միջավայրը նրան չի վարակել: Նա 13 տարեկանից երազել է դառնալ հագուստի մոդելավորող: Նա նորաձևության աշխարհին առաջին անգամ ներկայացել է1995 թվականին:

Նրա հավաքածուի առաջին ցուցադրությանը մասնակցել են 90-ականներին հայտնի սուպերմոդելները: Ներկայումս Ստելլա Մաքարտնին ոչ միայն նրա անուն, ազգանունն է, այլ համաշխարհային հայտնի բրենդ:


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!