Ասում էի՝ էս ի՞նչ եք անում, սպանո՞ւմ եք ինձ, դրանից հետո անշարժացա․ Էդգար Ղազարյան․ տեսանյութ


Էդգար Ղազարյանը, ով մասնագիտությամբ տնտեսագետ է և ժամանակին զբաղեցրել է բարձր պաշտոններ, այսօր հայտարարել է, որ բռնության է ենթարկվել։

Նրան նույնիսկ տեղափոխել են հիվանդանոց։ Բուժօգնություն ստանալուց հետ դուրս է եկել հիվանդանոցից և կարճ զրույց ունեցել լրագրողներ հետ և որոշակի մանրամասներ հայտնել դեպքից և իր առողջական վիճակից։ Իսկ դեպքը տեղի է ունեցել շենքի մուտքի մոտ։

Էդգար Ղազարյանի խոսքով իրեն հետևել են, դարանակալել։ Նա առավոտյան տանից դուրս է եկել, գնացել վարսավիրանոց, ապա տունդարձի ճանապարհին, երբ հասել է շքամուտքի մոտ բարևել է, այնուհետև հարձակվել են իր վրա և ծեծել։

Նա ուժեղ հարվածներ է ստացել։ Իր խոսքով՝ ցանկացել են սպանել, քանի որ հարվածները ուժգին են եղել։ Նշել է, որ որևէ մարդու հետ խնդրներ չունի և հավելել է, որ այս ամենը քաղաքական պատվեր է։

Վարը ներկայացված տեսանյութում առաջարկում ենք լսել Էդգար Ղազարյանի խոսքը ողջ մանրամասնությամբ։


Понравилась статья? Поделиться с друзьями: