«Ասե՞մ, թե՞․․․»․ Հռիփսիմե Հակոբյանը նոր երգի պրեմիերա է ներկայացրել և նվեր մատուցել սիրող սրտերին


Հռիփսիմե Հակոբյանը շարունակում է անակնկալներ մատուցել իր երկրպագուներին։ Նա վերջին շրջանում բուռն աշխատանքային պրոցեսի մեջ է և մեկը մյուսի ետևից գեղեցիկ ստեղծագործություններ է ներկայացնում։

Նա երգում է սիրո մասին և նրա աշխատանքներն իսկսկան նվեր են դառնում սիրող սրտերի համար։ Եվ ահա հերթական սիրային աշխատանքը կրկին նվեր է սիրահար զույգերին և կոչվում է․ «Ասե՞մ, թե՞․․․»։ Երգի խորհրդավոր անվանումը սկիզբն է զգացմունքների գեղեցիկ նկարագրման։

Ստեղծագործության երաժշտությունը հեղինակել է Գուրո Գասպարյնահը, իսկ խոսքերը պատկանում են Գրիգոր Կյոկչյանին։

Երգը տեսահոլովակ չունի, սակայն կարճ ժամանկաում երգչուհու երկրպագուները բարձր գնահատեցին այն և մեկնաբանություններում եղան առաջարկներ առաջիկայում նկարահանել տեսահոլովակ։

«Քո սիրուց օրորվեմ, դեպի խորքը քո սրտի գլորվեմ, լուսաբացը իմ ամենաջերմ քո գրկում դիմավորեմ»,- հնչում է երգի բառերում և գերում սիրահար սրտերին։ Իսկ երգն առաջարկում են լսել վարը կցված տեսանյութում։


Понравилась статья? Поделиться с друзьями: