Առաջնագծում «Գինի լից» երգի կատարող Արթուր Խաչենցը հայրենասիրական ոգեշունչ գրառում է կատարել


Արթուր Խաչենցը, ով հանրությանը առավել հայտնի դարձավ առաջնագծում «Գինի լից»  երգի կատարմամբ, սոցհարթակում բավականին ակտիվ է։ Հանրայնացրած գրեթե բոլոր լուսանկարներին և տեսանյութերին կից գրառումներ է թողնում, որոնք հայրենասիրական բնույթի են։

Արթուրը Հադրութցի է։ Պատերազմի առաջին օրը Երևանում էր ՝ սովորում է կոնսերվատորիայում ։ Լուրն իմանալուն պես մեկնել է Արցախ, ընտանիքին տեղափոխել ապահով վայր և անմիջապես գնացել առաջնագիծ։

Նա ակտիվ մասնակցել է մարտերին, ոչ մի վայրկյան չի հուսահատվել և իր երգերով էլ քաջալերում էր սահմանգծում գտնվող տղաներին, բարձր պահում նրանց մարտական ոգին։ Արթուրը պատմում էր, որ վերջին անգամ Հադրութում իրենց տունը կանգուն է տեսել։

Նա հավատում է, որ մի օր  վերադառնալու են Հադրութ՝ իրենց տուն։ Արթուր Խաչենցը մասնակցել է նաև ապրիլյան պատերազմին։ Շատերը նրան հիշում էին «Ազգային երգիչ » հեռուստանախագծից։ Այսօր՝ հունվարի հինգին, նա իր ինսթագրամյան օգտահաշվում տեսանյութ և լուսանկարներ է հրապարկել, որոնցից պարզ է դառնում, որ նա հայրենիքում է։

Դրանց կից Արթուրը հայրենասիրական, ոգեշունչ գրառում է կատարել․ «Բարև Հայրենիք, կարոտով ձոնած, Հին մագաղաթների բույրով մնացած․ Չեմ ծնկելու, հառնելու եմ վստահ, Սուրբ Եղբայրներիս Անունով Անմահ․․․»


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!