Օրերս Արեգնազ Մանուկյանը, ով հանդիսանում է Հայաստան դաշինքի կազմից պատգամավոր, առաջարկել է հիշատակի օրերի ցանկում լրացում կատարել և ևս մեկ օր ավելացնել, որը կլինի ապրիլի տասին և կնվիրվի Մարաղայի խաղաղ բնակչության ջարդի հիշատակի օր։

Այժմ առավել մանրամսն ներկայացնենք օրվա խորհրդի մաիսն։ 1992 թ․ ապրիլի հենց այդ օրը Մարաղան տևական ժամանակ հրետակոծության ենթարկվելուց հետո ևս մեկ անգամ ենթրակվում է ադրբեջանական հրոսակախմբի հալածանքներին։

Թեև որոաշակի բնակչության մաս արդեն տարհանվել էին, բայց այնուամենայնիվ բնակիչներ դեռ կային այնտեղ։ Մարաղա ավանում մնացել էր մոտավորապես 118 մարդ։

Նրանք խոշտանգվել և սպանվել են։ Այդ հհանցագործությանը զոհ է գնացել ավելի քան հիսուն մարդ, որոնցից երեսունը՝ կին։ Շուրջ հիսուն մարդ, այդ թվում՝ ինը երեխա և քսանինը կին, գերեվարվել են, որոնցից մի մասին, այդ թվում բոլոր փոքրերին, հաջողվել է վերադարձնել, բայց տասնիննը պատանդների ճակատագիրը մինչ այսօր մնացել է անհայտ։

Պատգամավորն առաջարկում է տարվա մեջ այդ մեկ օրը նվիրել նրանց և հարգանքի տուրք մատուցել զոհվածների հիշատակին։