Ապրիլի 7-ի խորհուրդն ու հերոսածին հայ մայրերը


Ապրիլի յոթը հայ իրականության մեջ նշվում է որպես Մարիամ Աuտվածածնի Ավետման օր՝ մայրության ու գեղեցկության տոն։

Մայրության կարևորությունն ընդգծելու համար պարզապես հիշեցնենք, որ երկիրն ու լեզուն բնորոշում են մայր անվանումով։

Մայրության բերկրանքը երջանկացնում է ցանկացած կնոջ։ Այն նորովի է իմաստավորում կնոջ կյանքը, իսկ մայրական ներկայությունը զավակին ջերմություն ու վստահություն է ներշնչում։

Օրվա խորհուրդը հրաշալի առիթ է հիշելու և նորից արժևորելու մեր այն հերոսածին մայրերին։

Նրանք զավակներ են մեծացրել նաև հայրնիքի գաղափարը բարձր դիրքերում պահելու և հայրենի սահմանները անձնվիրաբար պաշտպանելու համար։

Այսօր շատ մայրեր, ցավոք սրտի, չեն լսի իրենց առյուծ զավակներից բաղձալի շնորհավորանքը։ Նրանց զավակներն իրենց դավանած գաղափարներով ավելի վերևում են մնացել։

Շատ մայրեր իրենց կերպարով մայրության ու նվիրվածության օրինակ և չափանիշ են։ Նրանք չեն դադարում զարմացնել մեզ իրենց կամքի մեծ ուժով ու ամրությամբ։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!