Աշոտ Ղազարյանի թոռնուհու հրաշալի կատարումը ապշեցրել ու հիացրել է ժյուրիի անդամներին․ սա տեսնել է պետք


Անահիտ Ադամյանը սիրված հումորիստ, ինքնատիպ անհատականություն Աշոտ Ղազարյանի ավագ թոռնիկն է։ Նա դերասանի դստեր աղջիկն է։ Ա․ Ղազարյանի դուստրն ընտանիքի հետ միասին բնակվում է Սոչիում։ Անահիտը մեկ անգամ չէ, որ հանդես է եկել ռուսական բեմերում՝ տարբեր նախագծերի շրջանակներում։

Անահիտի հերթական մասնակցությունը բավականին ռեյտինգ ունեցող ու հայտնի դարձած «Դե, բոլորս միասին» նախագծում է։ Այս նախագծի ղեակավրը, ինչպես հայտնի է, Սերգեյ Լազարևն է, ով պարբերաբար լուսաբանող հրապարակումներ է անում համացանցում՝ ներկայացնելով տաղանդավոր մասնակիցներին։

Անահիտն արդեն տասնյոթ տարեկան է։ Նա նախագծում է ներկայանում է՝ որպես մասնակից Սոչի քաղաքից։ Իր խոսքում Անահիտը պատմում է, որ ինքը երգում է դեռ մանկուց, իսկ իր երաժշտական տաղանդը նկատել է հայրիկի ընկերը։

Նա առաջարկել է Անահիտի ծնողներին, որ աղջկան պրոֆեսիոնալ վոկալի դասընթացների ուղարկեն, որտեղից էլ սկսվել է Անահիտի ուղին դեպի երգարվեստ։ Ինքնաներկայացման խոսքում Անահիտը հիշեցնում է իր հաջողությունները մանկական Եվրոտելիսի և Նոր ալիքի շրջանակներում։ Անահիտի կատարումը՝ կից։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!