«Անջատումներ չեն լինի, «Գազպրոմ Արմենիա»-ի հետ ևս պայմանավորվածություն է ձեռք բերվել». վարչապետ Ն. Փաշինյան


Արտակարգ իրավիճակում հասարակական տարբեր շերտեր հայտնվել են բարդագույն իրավիճակում: Քաղաքացիներից շատերը հայտնվել են խնդրի առաջ. նրանք չեն աշխատում և չունեն ֆինանսական միջոցներ տարատեսակ վճարումների համար:

Ներկայումս կան քաղաքացիներ, որոնց բնակարաններում գազանջատումներ են եղել՝ կոմունալ վճարումներ չկատարելու պատճառով: Այս մասին ԱԺ-ում բարձրաձայնում է Էդ. Մարուքյանը՝ նշելով մասնավոր դեպքերի մասին:

Ն. Փաշինյանը տեղեկացնում է, որ կառավարությունն անում է ամեն ինչ խնդիրները հնարավորինս լուծելու համար: Նա նշում է, որ կառավարությունն ունի պայմանավորվածություն, որ գազանջատումներ չեն լինի, ուստի հնարավոր է հասցեական ուղղորդել և խնդիրը լուծել: Վարչապետը նշում է, որ իրենք փորձում են թիրախային օժանդակություն ցուցաբերել քաղաքացիներին:

Միևնույն ժամանակ Ն. Փաշինյանը կոչ է անում, որ վճարումները չուշացնեն նրանք, ովքեր հնարավորություն ունեն վճարում կատարելու, քանզի ներկայումս պետության վիճակը բավականին ծանր է, իսկ որոշ վճարունակ քաղաքացիներ փորձում են օգտվել իրավիճակից:

«Անջատումներ չեն լինի, «Գազպրոմ Արմենիա»-ի հետ ևս պայմանավորվածություն է ձեռք բերվել». վարչապետ

Անջատումներ չեն լինի, «Գազպրոմ Արմենիա»-ի հետ ևս պայմանավորվածություն է ձեռք բերվել. վարչապետ«Իմ կոչը և խնդրանքն է՝ նրանք, ովքեր ունեն հնարավորություն, վճարումները չուշացնեն, որովհետև դրանով վատ վիճակում են դնում դրա կարիքը ունեցողներին». Փաշինյան

Опубликовано Ազատություն ռադիոկայան Среда, 25 марта 2020 г.


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!