Մարգարիտա Սիմոնյան և Տիգրան Քեոսայան ամուսնական զույգը բավականին հայտնի է։ Դերասան, կինոռեժիսորը կնության առավ լրագրող Մարգարիտային։ Նրանք ազգությամբ հայ են, սակայն երկար տարիներ բնակություն են հաստատել Ռուսաստանում։

Մարգարիտան իր խոսքում հաճախ է խոսում Ռուսաստանի, նրա հզորության մասին և բազմիցս է հայտարարել, որ Մայր Ռուսաստանը իր հայրենիքն է։

Այս օրերին հայտնի լրագրող, հաղորդավարը պարբերաբար հանդես է գալիս ռուս-ուկրաինական պատերազմի վերաբերյալ տեղեկություններով։

Մարգարիտան, սակայն, այս անգամ համացանցային տիրույթում գրառում է կատարել և հայտարարել ընտանիքում տեղի ունեցած ողվերգական դեպքի մաիսն։ Նա հայտնել է, որ մահացել է ամուսնու միակ հարազատ եղբայրը և խնդրել է հետևորդներին աղոթել նրա համար։

Մարգարիտան մասնավորապես գրել է․ «Ես ավելի պայծառ, կնսուրախ ու ազատ մարդ չեմ տեսել: «Ջանա՛, դու չես կարող ղեկավարել քամին»,- ասում էր մեր եղբայրը, մեր ընկերը, մեր միակ հարզատ Դավիթը։

Տիգրանի ավագ եղբայրը, միակ հարազատ եղբայրը։ Այսօր նա հեռացավ կյանքից։ Աղոթեք նրա համար, ով հավատք ունի»։