Անչափ ցավալի լուր․ ունենք երկու զոհ․ հայտնի է նրանց ինքնությունը


Ինչպես արդեն տեղեկացրել էինք՝ այսօր՝ օգոստոսի երեքին, ժամը 09։00-ին Ադրբեջանն ագրեսիա է կիրառել և շարունակում է հրադադարի կոպիտ խախտումները։ Իր ոճին հատուկ սադրանքին հակառակորդ երկիրը դիմել է դեռ օրեր առաջ։

Օգոստոսի մեկից սկսած անհանգստութոյւններն Արցախում արդեն սկսվել էին։ Այս պահի դրությամբ հայկական կողմը, ցավոք սրտի, ունի արդեն տասնչորս վիրավոր և երկու զոհ։ Վիրավորները գտնվում են բուժհաստատություններում և ստանում համապատասխան օգնություն։

Վիրավոր տղաների ինքությունն արդեն հայտնի է։ Նրանք են՝  են Գուրգեն Գալերիի Գաբրիելյանը և Արթուր Յուրիի Խաչատրյանը։

Երկու ընտանիքի լույս էլ մարեց, երկու մայր էլ որբացավ։ Նրանք պայմանագրային զինծառայողներ էին, ովքեր հանուն հայրենիքի հերոսաբար ընկան։ Մեր խորին ցավակցություններն ու խոնարհումն ենք հայտնում հերոսաբար ընկած տղաների ընտանիքներին, հարազատներին, ընկերներին։

Ձեր հիշատակն անմար է, հավերժի հերոսներ։ Աշխարհին խաղաղություն ենք ցանկանում, որն այսօր այնքան անհարժեշտ է։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!