Առավոտն այսօր վատ մեկնարկվեց։ Այսօր՝ սեպտեմբերի տասներկուսին, տեղեկություն տարածվեց, որ մշակութային կյանքում կորուստ է գրանցվել։ Կյանքից հեռացել է Վրույր Հարությունյանը, ով հանդիսանում էր վաստակավոր արտիստ։

Նա 72 տարեկան էր, դեկտեմբերի 19-ին կդառնար յոթանասուներեք։ Վրույրն աշխատում էր Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան դրամատիկական թատրոնում, որտեղ դերասանակն գործունեություն է ծավալել բավականին երկար տարիներ։

1998 թ․ Վրույրը ընկերների և համայնքապետարանի հետ միասին հիմնել է «Բոհեմ» կամերային թատրոնը և մինչև 2001 թ․ եղել է այդ թատրոնի դերասան և գլխավոր բեմադրիչը։ Այնուհետև 2003 թ․ սկսած մինչ օրերս աշխատանքային գործունեությունը ծավալել է Վանաձորի թատրոնում։

Խաղացել է ինչպես ներկայացումներում, այնպես էլ ֆիլմերում, հեռուստասերիալներում և կերտել մեկը մյուսից հրաշալի դերեր, կերպարներ։ «Քաոս», «Անմեղ մեղավորները», «Ամուսնություն», «Մեր մեղքը» և այլ բազմթիվ վերնագրեր, որոնք կարելի է այստեղ թվել։ Սրանք ներկայացումների մի մասի անվանումներն են, որտեղ դերասանը խաղացել է։

Մեր խորին ցավակցությունն ենք հանտնում դերասանի ընտաիքին, հարազատներին, ընկերներին և իհարկե երկրպագուներին։