Անչափ ցավալի․ մահացել է «Կենտրոն» TV-ի օպերատորի օգնականը․ ահա թե ով է նա․ դեպքի մանրամասները


Ցավալի և ողբերգական լուրերն ասես չեն սպառվում։ Վերջին շրջանում գրեթե ամեն օր մահվան դեպքեր են լինում։ Այսօր էլ, ցավոք սրտի, երիտասադ հասակում կյանքից հեռացավ ևս մեկ անհատ։ Նա աշխատում էր «Կենտրոն» հեռուստաընկերությունում որպես օպերատորի օգնական։

Նա Արթուր Ղանդիլյանն է, ով վերջին տարիներին այդ ոլորտում է աշխատել։ Մինչ «Կենտրոն» հեռուստաընկերությունում աշխտալեը Արթուրն աշխատանքային գործունեություն է ունեցել Երկիր Մեդիա-ում։

Նա մահացել է մասնագիտական գործն իրականացնելիս։ Գտնվել է նկարահանման հրապարակում։ Դեպքը տեղի է ունեցել Արշակունյաց փողոցում, որտեղ շենքերից մեկում նկարահանում էր իրականացնում։ Արթուր Ղանդիլյանը վայր է ընկել շենքից ու մահացել։ Նա ընդամենը երեսունվեց տարեկան էր։

Ունի ընտանիք․ Արթուրն ամուսնացած է և մեկ փոքրիկ երեխայի հայր։ Համացանցային տիրույթը ողողված է Արթուրի ողբերգական մահվան լուրով և քաղաքացիները ցավում են երիտասարդ կյանքի կորստի համար։

Մեր խորին ցավակցություներն ենք հայտնում Արթուրի ընտանիքին և բոլոր հարազատներին ու ընկերներին։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!